Բայրամով․ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք քայլեր![]() 12 ապրիլի 2025 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Գրեթե երկու ու կես տարի տևած գործընթացից հետո կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ գործընթացի ամբողջական ավարտի և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է ձեռնարկել մի շարք անհրաժեշտ քայլեր, հայտնում է APA-ն։ «Սա Ադրբեջանի երկարաժամկետ և հետևողական դիրքորոշումն է, և հայկական կողմը դա լավ գիտի։ Սա ենթադրում է, նախևառաջ, Մինսկի խմբի՝ հնացած և գործառույթները կորցրած ձևաչափի լուծարում, ինչպես նաև փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացնելու համար», – ասել է Բայրամովը։ Նա հավելել է, թե երբ լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը և Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ վերացվեն, այլևս խոչընդոտներ չեն մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու և միջպետական հարաբերություններ վերականգնելու համար։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |