Միրզոյան. Կողմ ենք համագործակցության, բայց չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ![]() 12 ապրիլի 2025 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ընթացքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ խաղաղ ու կայուն տարածաշրջան կառուցելու համար անհրաժեշտ է փոխադարձ ցանկություն և համատեղ ջանքեր։ «Մենք պետք է ընտրենք, սպասել ևս երկու հարյուր տարի, թե՞ սկսել գործընթացը՝ քայլ առ քայլ ստեղծելով խաղաղ տարածաշրջան։ Մենք պետք է ընտրենք, սպասե՞նք ևս մի քանի հարյուր տարի, թե՞ ստեղծենք համերաշխ աշխարհ։ Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ, պետք է լինի նաև այլ հարևան, այլ կողմ»,-ասել է նա, Panorama.am-ը։ Նա նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։ Միրզոյանն արձագանքել է Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ խաղաղաության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը լուծարվի, և Հայաստանի Սահամանադրության մեջ փոփոխություններ արվեն, քանի որ այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, հայտնում է 1lurer.am-ը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի ժողովրդի ցանկությունն է՝ կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Այդ թվում և առաջին հերթին քննարկում ենք Ադրբեջանի հետ հարաբերություններն ու կարգավորումը։ Մեզ հաջողվեց երկար բանակցություններից հետո համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, ինչպես նաև առաջարկեցինք անհապաղ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի հարցով քննարկումենր սկսել: Արդյոք համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանո՞ւմ է բոլոր հնարավոր հարցերին. իհարկե՝ ոչ։ Սա հիմք է, հարաբերությունների սկիզբ։ Իհարկե, շատ հարցեր կան, և մենք կարող ենք շարունակել մեր քննարկումը դրանց շուրջ, կարող ենք շարունակել գործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրումը։ Կարևոր է նշել, որ համաձայնեցված տեքստում կա դրույթ, որի համաձայն՝ ստեղծում ենք երկկողմ հանձնաժողով՝ քննարկելու մնացած բոլոր հարցերը, ներառյալ՝ հարցերը, որոնք կարող են ծագել համաձայնագրի այս կամ այն դրույթի մեկնաբանման, բազմաթիվ այլ հնարավոր հարցերի քննարկման հետ կապված: Վստահ ենք, որ ունենք բոլոր դրական նախադրյալները՝ ստորագրելու համաձայնագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ, խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան և բարգավաճում բերել Հարավային Կովկաս և դրա սահմաններից դուրս»,- ասել է Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։Ըստ գրառման՝ նախարարները վերահաստատել են երկխոսությունն առաջիկայում շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորաշվիլին համատեղ մասնակցում են պանելային քննարկման։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |