Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայական զորամիավորումները կարողացան կանգնեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից:



Երկրի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ է դրել Սարդարապատի Հուշահամալիրին: Նախագահը փորձել է երիկրի յուրաքանչյուր մարզի կողմից գցված ճոխ սեղանների բարիքները, զրուցել է ժողովրդի հետ եւ ներկա է գտնվել տոնական համերգին, որտեղ ելույթ են ունեցել ժողովրդական պարերը ներկայացնող համույթներ, ինչպես նաեւ բեմադրվել են Սարդարապատի հերոսամարտի տեսարանները:
 Ուշագրավ
---