Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի պայքարել ԵԱ բրոնզի համար![]() 14 ապրիլի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում ապրիլի 13-ին գոտեմարտելու էր Հայաստանի բազմակի մեդալակիր ըմբիշ Արթուր Ալեքսանյան, սակայն նրա մասնակցությունը չեղարկվել է վնասվածքի պատճառով։ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը» պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ 97 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար, հայտնում է Factor.am-ը։ Բրատիսլավայում Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է 2024թ․ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշի գավաթով եւ դրամական պարգևով: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը 2024 թվականին Արթուր Ալեքսանյանին հռչակել է Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդի կողմից պարգեւատրվեց նաեւ 2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչի կոչմանն արժանացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |