Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ խոսել է Ադրբեջանի հետ գործընթացի մասին![]() 14 ապրիլի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։ Միրզոյանն Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին, առանձին հանդիպում ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, մասնակցել պանելային քննարկման՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |