Evocabank-ը նոր մրցանակ է ստացել BACEE-ի կողմից![]() 14 ապրիլի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում կայացած BACEE-ի 49-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում Evocabank-ն արժանացել է կարևոր մրցանակի՝ BACEE-ի կողմից՝ Award for the Development of International Banking Cooperation։ Մրցանակը հանձնվել է՝ բարձր գնահատելով Evocabank-ի ներդրումը միջազգային բանկային համագործակցության գործում։ Այս ճանաչումը վկայում է ոչ միայն Evocabank-ի առաջատար դիրքի, այլև Հայաստանի բանկային համակարգի միջազգային համբավի մասին։ «Միջազգային համագործակցության ընդլայնումն Evocabank-ի ռազմավարության հիմքում է։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև ապացույց, որ մենք արդեն հաջողություններ ենք գրանցում միջազգային բիզնես հարթակներում»,– նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։ Evocabank-ը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ֆինանսաբանկային ոլորտում՝ ոչ միայն առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ, այլ նաև ամրապնդելով միջազգային կապերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |