Թրամփի վարչակազմը մտադիր է մեկ տարում մինչև 1 մլն ներգաղթյալ վտարել![]() 14 ապրիլի 2025 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նրա պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև մեկ միլիոն անօրինական միգրանտ, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով չորս գործող և նախկին դաշնային պաշտոնյաների: Նրանց խոսքով՝ մասնավոր քննարկումների ժամանակ պաշտոնյաները հաճախակի նշել են հենց այդ թիվը։ Թերթը նշում է, որ այդ թիվը զգալիորեն գերազանցում է Բարաք Օբամայի նախագահության տարիներին գրանցված նախորդ ռեկորդը՝ տարեկան 400 հազար արտաքսված մարդ (2009-2017թթ.), գրում է Meduza–ն։ Հոդվածում նշվում է, որ փորձագետներն այդ թիվը համարում են անիրատեսական, քանի որ այդ ծավալով արտաքսումներ իրականացնելու համար չի տրամադրվել բավարար ֆինանսավորում և իրավապահ ուժեր։ Բացի այդ, The Washington Post-ը նշում է, որ միգրանտների մեծ մասը իրավունք ունի դատարանում վիճարկել արտաքսման որոշումները։ Թերթի աղբյուրների համաձայն՝ մեկ միլիոն արտաքսման նպատակի իրագործման ռազմավարության մշակմամբ զբաղվում է Սպիտակ տան աշխատակազմի փոխղեկավար Սթիվեն Միլլերը՝ համագործակցելով Ներքին անվտանգության նախարարության և այլ դաշնային գերատեսչությունների պաշտոնյաների հետ։ Քննարկվող տարբերակներից մեկը ներառում է այդ 1․4 միլիոն միգրանտներից որոշ թվի արտաքսում, որոնց նկատմամբ արդեն իսկ կայացվել են արտաքսման որոշումներ, սակայն որոնք դեռ գտնվում են ԱՄՆ-ում, քանի որ իրենց հայրենի երկրները հրաժարվել են նրանց ընդունել։ Երկու պաշտոնյա The Washington Post-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում 30 երկրի հետ՝ այնտեղ արտաքսելու այն միգրանտներին, որոնք այդ պետությունների քաղաքացի չեն։ Խոսքը գնում է «հազարավոր» մարդկանց մասին։ Ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է «միլիոնավոր» միգրանտների արտաքսել ԱՄՆ-ից, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջարկել էր սկսել մեկ միլիոն մարդուց։ Հոդվածում նշվում է նաև, որ միգրացիոն ծառայությունների աշխատակիցները բախվում են ֆինանսական և իրավական խոչընդոտների, ինչպես նաև վարչակազմի մշտական քննադատության հետ, ինչը, ըստ հոդվածի, «հյուծել է նրանց բարոյական ոգին»։ Թրամփի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նրա վարչակազմը հարյուրավոր միգրանտների է տեղափոխել Կուբայում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի Գուանտանամոյի միգրանտների կալանավայր։ Սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, սա միայն անօրինական միգրանտների փոքր մասն է։ Photo. AFP/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |