Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է մշակույթի տունը![]() 14 ապրիլի 2025 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի մշակույթի տունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հայտարարության մեջ: ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել առաջարկով՝ ստեղծելու Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերն ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ուսումնասիրելու համար, սակայն «մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»: Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը և ավելացրել գիշերային պարեկությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |