Աբրահամյան․ Արցախցիների բարձրացրած հարցերը հավաքական առումով վերաբերում են ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին![]() 14 ապրիլի 2025 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԳՆ-ի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարել է, որ բարձրացվող հարցերն իրենց ընդգրկմամբ վերաբերում են ոչ միայն Արցախին ու այնտեղից բռնագաղթածներին, այլև ամբողջ Հայաստանին՝ ներառյալ ՀՀ անվտանգությանը։ «Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները հավաքական առումով վերաբերում են ոչ միայն արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության հետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Ակցիայի մասնակիցներն այս ընթացքում նաև Ներքին գործերի նախարարությունից են պահանջել երաշխավորել արցախցիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև, միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում, ապահովել հայ ռազմագերիների հնարավորինս արագ վերադարձը։ Տիգրան Աբրահամյանը շեշտել է, որ նման ակցիաների իմաստն այն է, որ դրանք պետք է նպաստեն կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը, ինչը ենթադրում է հստակ, հերթափոխված քայլերի իրականացում։ Հայտարարելով, որ իրենց հիմնական պահանջը գործող իշխանությունների հեռացումն է, պատգամավորը ընդգծել է. «Իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում, չի ծառայեցնում հավաքական հայերի հետաքրքրություններին և բնականաբար այդ տեսանկոյւնից ՀՀԿ-ի համար որպես առաջնայնություն այս իշխանությունների փոփոխությունն է»։ Աբրահամյանը նկատել է, որ որևէ կոսմետիկ փոփոխություն, կամ իմիտացիա չի կարող հավաստի լինել»։ ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |