Հաշվապահները բողոքում են՝ նոր հարկային կանոնները ստիպելու են ծառայությունները թանկացնել, տուժելու են ՓՄՁ-ները![]() 14 ապրիլի 2025 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հաշվապահների ասոցիացիան բոլոր անդամ հաշվապահներին հորդորել է հայտարարագրել իրենց եկամուտները, սակայն հարկման նոր ռեժիմի ներդրումը հանգեցնելու է գների փոփոխության, ինչն անհանգստացնում է հաշվապահներին, քանի որ ստվերում գործող հաշվապահների համար ստեղծվելու են առավել բարենպաստ պայմաններ։ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը նշել է՝ փոփոխությունը բերում է գների աճի, ինչն առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծում օրինական դաշտում աշխատող հաշվապահների համար։ Նա ընդգծել է, որ հաշվապահական ծառայությունների գնի բարձրացումը հավելյալ բեռ է լինելու փոքր և միջին բիզնեսի համար, հայտնում է «Փաստինֆոն»։ «Բացի այդ, տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունը առաջացնելու է խնդիրներ հաշվառման առումով, որովհետև հարկ է առաջանալու ծախսերը բաշխել ըստ տեսակարար կշիռի, դա մի շարք տարաձայնությունների տեղիք է տալու։ Հաշվապահական ծառայությունները հիմնականում մատուցվում են հենց փոքր և միջին բիզնեսին, քանի որ իրենք են արտապատվիրակում հաշվապահական ծառայությունները, գրասենյակները ստիպված են լինելու փոխել իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, ինչը տարվա կեսից խնդիրներ է առաջացնելու, որովհետև փոքր և միջին բիզնեսը իր տարեկան բյուջեն պլանավորել է տարվա համար։ Այդ պատճառով մենք առաջարկում էինք, որ փոփոխություններն գոնե ուժի մեջ մտնեն 2026 թվականի հունվարից, որպեսզի հնարավոր լինի կանխել ստվերում գործող հաշվապահների խնդիրը, բոլորին բերել օրինական հարկման դաշտ, կանխել հաշվառման խնդիրները»,-ասել է Թովմասյանը։ Նրա խոսքով՝ ստվերում գործող հաշվապահները, որոնք նախկինում չէին հայտարարագրում իրենց եկամուտները, շարունակում են նույն կերպ գործել, մինչդեռ օրինական դաշտում աշխատողներն այժմ կանգնած են հարկային ճնշման և գնային փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Բացի այդ, ստեղծվում է նաև ռիսկ, որ որոշ հաշվապահներ կարող են հեռանալ օրինական հարկման միջավայրից՝ անցնելով ստվեր։ Թովմասյանն նշել է, որ այս հարցը բազմիցս բարձրացվել է և քննարկվել պատկան մարմինների հետ։ Չնայած որոշ դիտարկումների հանդեպ համաձայնությանը, օրենսդրական նախագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Փոքր և միջին բիզնեսի համար արդեն իսկ շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություն է տեղի ունեցել։ Շրջանառության հարկի դրույքաչափը նաև հաշվապահների համար է փոխվել, 5%-ը դարձավ 10%, ուստի հուլիսից արդեն ԱԱՀ-ով հարկվելու պարագայում չեն կարող ծառայությունների գները նույնը մնալ։ Այսինքն, ՓՄՁ-ի հավելյալ բեռ է առաջանալու։ Դրա համար առաջարկում ենք գոնե 26 թվականի հունվարից օրենքը կիրառել, որպեսզի և ծառայություն մատուցողները, և նաև ծառայությունից օգտվողները հասցնեն ադապտացվել այդ փոփոխություններին, իրենց բյուջեն ըստ այդմ պլանավորեն»,–ասել է նա: ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |