ՀՀ–ին ցիկլոն է մոտենում․ Ձյան շերտը լեռնային շրջաններում կարող է գերազանցել 40 սմ-ը![]() 14 ապրիլի 2025 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ambողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավելի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Ապրիլի 14-ի ցերեկային ժամերին, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում, իսկ ապրիլի 17-ի գիշերը՝ որոշ առանձին շրջաններում շարունակվել են տեղումները։ Լեռնային գոտիներում, ինչպես նաև Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռնային շրջաններում դրանք արձանագրվել են ձյան տեսքով։ Քամին սպասվում է հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ապրիլի 14-16-ին որոշ հատվածներում այն ուժգնացել է՝ հասնելով 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում ևս ապրիլի 14-ի երեկոյան և 15-16-ին սպասվում է անձրև՝ ընդհատումներով։ Ամսի 17-19-ին մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |