ՀՀ–ում կրիպտոակտիվներով հնարավոր կլինի վճարել միայն մեկ դեպքում

ՀՀ–ում կրիպտոակտիվներով հնարավոր կլինի վճարել միայն մեկ դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն չի լինի։ Այդ մասին ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Սակայն առաջարկված նախագիծը 1 բացառություն է սահմանում, հայտնում է Radar.am-ը։

«Կարգավորման մոդելը չի նախատեսում ՀՀ տարածքում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն՝ բացառությամբ էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվների։ Այսինքն, մինչև սա կար էլեկտրոնային դրամապանակ, ու միայն դրանցով կարող են վճարումներ լինել։ Եթե էլեկտրոնային փող կլինի, որի տեխնոլոգիան կլինի կրիպտո՝ ապակենտրոնացված տեխնոլոգիա, ապա դա է միայն որպես վճարային միջոց ծառայելու։ Այլ դեպքում վճարային միջոց չի ծառայելու»,–նշել է Նուրբեկյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է ստեղծել կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք, բայց ազգային արժույթի ավտոմատ փոխարկմամբ։ Այդ նախաձեռնության մասին հայտնել է ԿԲ-ի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ Երևանում անցկացվող «Doing Digital» թվային ֆինանսների համաժողովի ընթացքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---