Փոքր բիզնեսի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել՝ կասեցնելու հարկային փոփոխությունները

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել՝ կասեցնելու հարկային փոփոխությունները

PanARMENIAN.Net - Շրջանառության հարկի բարձրացման դեմ մի քանի ամիս շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը նախաձեռնել են ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները։

Նրանց խոսքով՝ արդեն մի քանի օրում հավաքվել է ավելի քան 2000 ստորագրություն, հայտնում է «Ազատությունը»։

Մի քանի տասնյակ քաղաքացի հավաքվել էր կառավարության շենքի դիմաց՝ իրենց հետ բերելով նաև ստորագրությունների թղթապանակները։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նոր հարկային ծանրաբեռնվածությամբ գործելը դարձել է անհնար, իսկ շատ տնտեսվարողներ կանգնած են գործունեությունը դադարեցնելու շեմին։

Փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի ալիքին գնալով ավելի շատ մարդ է միանում, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ ամենամեծ խնդիրը, ըստ նրա, երկխոսության բացակայությունն է։ Կավարությունում իրենց որոշումը համարում են բացարձակ ճշմարտություն, և հարցը չեն քննարկում շահառու կողմի հետ։

Ավագյանի խոսքով` իշխանությունները լուծում են միայն ավել շատ հարկեր հավաքագրելու հարցը՝ առանց ուշադրություն դարձնելու տարածքային զարգացմանը, սոցիալական խնդիրներին, աղքատության մակարդակի նվազեցմանը։

Շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկվել է՝ առևտրային սուբյեկտների համար 5%-ից դառնալով 10%, արտադրության համար՝ 3,5%-ից մինչև 7%։ Առանց արտոնյալ հարկային ռեժիմի (ԱԱՀ և եկամտահարկ) կաշխատեն նաև շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները։ Օրինագիծն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։

Ընթերցեք նաև․ Հաշվապահները բողոքում են՝ նոր հարկային կանոնները ստիպելու են ծառայությունները թանկացնել, տուժելու են ՓՄՁ-ները

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---