Վրացական ընդդիմությունը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ28 մայիսի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքապետանի առջեւ ընթացող ակցիայի ժամանակ արմատական ընդդիմությունը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին Հանրապետության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնել է հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը` Դավիթ Բերձենիշվիլին, Վրաստանի բարեկամական եւ դրացիական երկրները նշում են Հանրապետության օրը:«Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում մեր հարեւանների հետ հարաբերություններին եւ քաղաքականությանը, եւ մտադիր չենք կրկնել այն սխալները, որոնք թույլ է տվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը քիչ մնաց գժտեցներ մեր ժողովուրդներին»,- հայտարարել է նա: Բերձենիշվիլին մեղադրել է Վրաստանի նախագահին սխալներ թույլ տալու մեջ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: «Սահակաշվիլին իր ելույթներից մեկում հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ապրում են գրեթե համադաշնության պայմաններում, ինչը բողոքի ալիք է առաջացրել եւ արտացոլում գտել ադրբեջանական ԶԼՄ-ներում: Բացի դրանից, նա ոչ կոռեկտ հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը փլուզվել է համաշխարհային ճգնաժամի պատճառով, ինչը արժանի պատասխան է ստացել հայերի կողմից»,- ասել է նա: Բերձենիշվիլին ընդգծել է, որ իշխանության գլուխ կանգնելու դեպքում ընդդիմությունը թույլ չի տա այդպիսի սխալներ հարեւանների հետ հարաբերություններում, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |