Բարո․ Խաղաղության փաստաթուղթը պետք է ստորագրվի, բանտարկվածներն՝ ազատ արձակվեն![]() 14 ապրիլի 2025 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն բանտարկված հայերը պետք է ազատ արձակվեն։ Այդ մասին նա ասել է ՖԼյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։ «Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Նա նաև անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ նշելով, որ անհանգստացած է սահմանին աճող լարվածությամբ: Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ամրապնդվել իրավիճակն արդյունավետ վերահսկելու և այդ լարվածությունը զսպելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |