Փաշինյանը կարևորել է ՀՀ և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունը![]() 14 ապրիլի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին՝ կարևորելով Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով: Վլադիսլավ Կոնդրատովիչը խոսել է հայաստանյան գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքների և համատեղ նախաձեռնությունների մասին, որոնք միտված են գործունակության ամրապնդմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ներքին գործերի ոլորտում բարեփոխումները արդյունավետորեն կյանքի կոչելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի հարցեր, այնպես էլ Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |