Ռուբինյան. ՀՀ–ն պատրաստ է հենց վաղը լիովին կարգավորված հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ![]() 14 ապրիլի 2025 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով իր հանդիպումներին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում, ասել է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ։ Նա այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմամբ, հայտնում է «Ազատությունը»։ «Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել», - նշել է Ռուբինյանը: Դիտարկմանը, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է պայմանագրի ստորագրումը, այլև զուգահեռ կրակ է բացում հայկական կողմի ուղղությամբ, ԱԺ փոխնախագահն արձագանքել է. «Կարիք չկա՝ ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ»: Ռուբինյանն ընդգծել է, որ Թուրքիայի հատուկ բանագնացի Սերդար Քըլըչի հետ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում են ունեցել։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք քննարկվել է Մարգարայի անցակետի բացման հարցը։ «Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից ներառելիքը արել ենք և սպասում ենք, որ թուրքական կողմը կատարի: Նորություն չկա։ Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչև այս պահը չի կատարվել, Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել»,–ասել է նա՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունը։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում տեղի ունեցած չորրորդ հանդիպման ընթացքում հայ և թուրք բանագնացները համաձայնեցրել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար՝ ամենասեղմ ժամկետներում։ Այս նպատակով Հայաստանը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ներդնելով մոտ 1 միլիարդ դրամ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |