Ալեքսանդրա Գրիգորյանը` ԵԱ փոխչեմպիոն, Գառնիկ Չոլակյանը՝ բրոնզե մեդալակիր![]() 15 ապրիլի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - 55 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։ Նա երկամարտում 202 կգ արդյունք է գրանցել Քիշնևում ընթացող առաջնությունում։ Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 85 կգ՝ դառնալով այս վարժությունում 6-րդը: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 117 կգ և այս վարժությունում նվաճել ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Ծանրորդ Գառնիկ Չոլակյանն առաջին անգամ մեդալ է նվաճել մեծահասակների մրցաշարում՝ նվաճելով ԵԱ բրոնզե մեդալ։ Չոլակյանը 61 կգ (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան) քաշի պոկում վարժությունում բարձրացրել է 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել է 151 կգ՝ այս մրցաձևում դառնալով 4-րդը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը։ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |