Արցախցի Աղասյանի դին ՀՀ տեղափոխելու հարցը դեռ քննարկվում է![]() 15 ապրիլի 2025 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է։ Այդ մասին ասել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում է Radar Armenia-ն։ «Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում: Այս փուլում այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»,- նշել են ԱԱԾ-ից: Օրեր առաջ Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի ընդունել Վերա Աղասյանի դին, ապա նրա ճակատագիրը կորոշեն ադրբեջանական համապատասխան մարմինները։ Վերա Աղասյանը մահացել է 2024–ի հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում։ Նա այն հայերից էր, ով Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մնացել էր իր տանը՝ չլքելով քաղաքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Աղասյանի մահվան պատճառը եղել է սուր թոքերի և սրտային անբավարարությունը՝ պայմանավորված թոքի զարկերակի տրոմբոզով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |