Վալոդյա Գրիգորյանը՝ Փարաքարի նոր համայնքապետ![]() 15 ապրիլի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Փարաքարի համայնքի նոր ավագանու կազմը ձևավորվել է. մանդատները հանձնվել են կուսակցությունների առաջատար թեկնածուներին, իսկ ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Ապրիլի 19-ին Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները, հայտնում է Factor.am-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունից հայտնի է դառնում, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի առաջին համարները մանդատները վերցրել են։ Նրանք են՝ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը։ Այսպիսով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փարաքար համայնքում ունի 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը 12, «Ազգային առաջընթաց»-ը` 2 մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Տարոն Ղալողլանյանի և Հովհաննես Մխիթարյանի գրանցումները, ինչպես նաև ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Սվետա Ավագյանի գրանցումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |