Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից՝ տնկիր 10 ծառ

Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից՝ տնկիր 10 ծառ

PanARMENIAN.Net - Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։

Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ համագործակցությամբ, որն ունի Հայաստանում անտառ հիմնելու 30 տարվա փորձ:

Team Telecom Armenia-ն հիմնադրման օրվանից ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որը ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում:

«Երկրի օրը» նշվում է ապրիլի 22-ին։ Այն արդեն 55-րդ տարին անընդմեջ միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---