Փաշինյան․ Վերջին 7 տարում պետբյուջե հավելյալ $4,2 մլրդ-ի մուտք է եղել![]() 15 ապրիլի 2025 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2024 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի արդյունքները, ընդգծել է, որ միայն 2024-ի ցուցանիշներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 1.3 տրիլիոն դրամով, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է ավելի քան 3.3 միլիարդ դոլար։ Ըստ նրա, սա այն հավելյալ գումարն է, որ հեղափոխությունից հետո միայն մեկ տարվա ընթացքում՝ 2024-ին, մուտք է գործել պետական բյուջե, իսկ 2018-2024 թթ․ լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4․2 մլրդ դոլար, հայտնում է 1lurer.am-ը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ են ունեցել, և սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4․2 մլրդ դոլար: Սա, կրկնում եմ, այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես՝ 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի: Այսինքն՝ հետհեղափոխական 7 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4․2 մլրդ դոլար, և սա, ուշադրությո՛ւն դարձրեք, քովիդի, համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ»,–ասել է նա։ Փաշինյանը նաև հստակեցրել է, որ նշված գումարի մեջ պետական պարտքը հաշվառված չէ, ինչպես նաև չեն ներառվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցումները. խոսքը վերաբերում է բացառապես պետական բյուջեի մաքուր, հեղափոխությունից հետո արձանագրված եկամտին։ «Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը: Բա այս 4․2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի՛ ժողովուրդ»,- ասել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |