Թուրքիայում առաջին անգամ հայկական սերիալ կցուցադրվի

Թուրքիայում առաջին անգամ հայկական սերիալ կցուցադրվի

PanARMENIAN.Net - Թուրքիայում հիմնադրված «Լույս TV» հեռուստաալիքը հայտարարել է, որ շուտով իր եթերում կցուցադրվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Սա կլինի առաջին հայկական սերիալը, որը հեռարձակվելու է այդ երկրի տարածքում։

Սերիալը ցուցադրվելու է հայերեն՝ թուրքերեն ենթագրերով, գրում է Ermenihaber-ը։

Սերիալի անոնսը հրապարակվել է հեռուստատեսության X-ի էջում։

«Լույս TV»-ն ստեղծել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Հեռուստաալիքը սկսել է իր եթերը 2019 թվականի հունվարի 6-ին։ Ըստ ալիքի՝ եթերի 70 տոկոսը կազմել է արևմտահայերեն, իսկ մնացած 30 տոկոսը՝ թուրքերեն հեռուստահաղորդումներ։

Հեռուստաալիքի ծրագրերում հիմնականում ներառվել են լրատվական թողարկումներ, մանկական բովանդակություն, ինչպես նաև հասարակական և մշակութային թեմաներով տարբեր հաղորդումներ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---