OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր![]() 15 ապրիլի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար։ PCI DSS ստանդարտը համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր չափանիշ է, որը հավաստում է վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։ Գնահատման գործընթացն իրականացվել է հեղինակավոր Card Security LLC անկախ աուդիտորական ընկերության կողմից։ Գնահատման ծածկույթը ներառել է OVIO Cloud ծառայությունը, ինչը հանդիսանում է վիրտուալ ենթակառուցվածք` կառուցված VMware տեխնոլոգիաների հիման վրա, և թույլ է տալիս կազմակերպություններին անվտանգ տեղակայել սերվերներ և ցանցեր՝ քարտապանների տվյալների պահպանման, մշակման կամ փոխանցման համար։ Հավաստագրումը նաև համատեղակայման (Colocation) ծառայությունն է ընդգրկել, որը ենթադրում է տվյալների մշակման կենտրոնում ֆիզիկական տարածքների տրամադրում՝ հագեցած մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերով, անվտանգության ընթացակարգերով և նույնականացման մեխանիզմներով։ PCI DSS գնահատման մեջ ընդգրկված են եղել այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են․ · Ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմներ · Տեսահսկման և մուտքի վերահսկման համակարգերի կառավարում · Տեղեկատվական անվտանգության կառավարում և իրազեկման ծրագրեր · VMware վիրտուալ ենթակառուցվածքի կառավարում · Ցանցային ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության գործիքների կառավարում · Խոցելիության հայտնաբերման և միջադեպերի արձագանքման գործընթացներ «PCI DSS համապատասխանության հավաստագրումը կարևոր քայլ է մեզ համար։ Այն խոսում է ընկերության հետևողական մոտեցման մասին՝ ապահովելու մեր հաճախորդների նույնիսկ ամենազգայուն տվյալների պաշտպանությունը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան։ Մենք շարունակում ենք անընդհատ զարգացնել OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի հնարավորություններն ու բարելավել դրանում մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները՝ վստահելի և անվտանգ միջավայր ստեղծելով այն կազմակերպությունների ու կառույցների համար, որոնց գործունեության համար մեծ կարևորություն ունի տվյալների անվտանգ պահպանումը», - նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Գնահատման արդյունքում հաստատվել է, որ OVIO-ի կողմից բոլոր պահանջները պատշաճ կատարված են։ OVIO-ն ստացել է "Compliant" կարգավիճակ՝ լիարժեք բավարարելով PCI DSS v4.0.1 ստանդարտի պահանջները։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ամենախոշորն է Հայաստանում։ Այն նախագծված և կառուցված է TIER III հուսալիության բարձր ստանդարտներով, ունի սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար ապահովում է անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոննունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2 ՄգՎ հզորություն: Տեղեկատվական անվտանգության ապահովման մասով OVIO տվյալների մշակման կենտրոնը համապատասխանում Է ISO 27001, 27017, 27018 միջազգային հեղինակավոր ստանդարտներին։ Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում և պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |