ՀՀ և Իրանի մաքսայինները հանդիպել են Ագարակի անցակետում, քննարկել սահմանահատման հարցեր![]() 15 ապրիլի 2025 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսային բաժինների ներկայացուցիչներն Ագարակի սահմանային անցակետում հանդիպում են անցկացրել Իրանի «Նորդուզ» անցակետի աշխատակազմի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անցակետի բնականոն գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր։ Քննարկման շրջանակում ուշադրություն է դարձվել սահմանահատման ամբողջ գործընթացի պատշաճ իրականացման վրա, ինչպես նաև մուտքի ու ելքի ընթացակարգերի առանձնահատկություններին։ Կողմերը անդրադարձ են կատարել նաև մաքսային գործառույթների կատարելագործմանը և հսկողության արդյունավետության բարձրացմանը միտված քայլերին։ Հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Սյունիքում։ 2024–ի հոկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՌԴ հետ, որ ռուս սահմանապահները կլքեն Ագարակի անցակետը։ 2025–ի հունվարի 1-ից այնտեղ վերահսկողություն են իրականացնում միայն Հայաստանի սահմանապահները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |