Գրիգորյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում![]() 15 ապրիլի 2025 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 15-ին, Բրյուսելում հանդիպում է անցկացրել պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլիուսի հետ` կողմերը քննարկել են պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Հայաստանի կառավարության կողմից՝ պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես նաև անդրադարձել է այդ ուղղություններով ձևավորված առաջնահերթություններին։ Իր հերթին՝ Անդրյուս Կուբիլիուսը ներկայացրել է Եվրամիության տեսլականը պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտներում՝ մանրամասնելով, թե ինչ ռազմավարական մոտեցումներ են մշակվել ԵՄ շրջանակում և ինչ գործողությունների ծրագիր է դրանցից բխում։ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմով Հայաստանին ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ 2024-ին Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո ծավալի աջակցություն է տրամադրվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |