Թուրքիան Հայաստանի հետ վարում է մի խաղ, որը վերջինիս պարտադրում է Եվրամիությունը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը պետք է ամեն կերպ պաշտպանի իր ազգային շահերը: Այդ մասին մայիսի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքականագետ Լեւոն Շիրինյանը: Մենք պետք է գոհանանք նրանով, ինչին այժմ հասել ենք հայ-թուրքական հարաբերություններում: Հարաբերությունների կարգավորումը մի գործընթաց է, որը փոխադարձ լինելու կարիք ունի, ինչը չի դիտարկվում Թուրքիայի դեպքում», - նշել է հայ քաղաքականագետը: Նա ավելացրել է, որ Հայաստանի համար առավել շահավետ կլիներ մերձենալ Իրանի հետ, որի հետ համագործակցության արդյունքում հայկական կողմը մեծ նվաճումներ կունենար: «Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ապա Թուրքիայում հիանալի գիտակցում են, որ դրանից կշահի առաջին հերթին երկրի քուրդ բնակչությունը, քան թուրքերն իրենք», - նշել է Լեւոն Շիրինյանը, ավելացնելով, որ Թուրքիան պարզապես վարում է մի խաղ, որը վերջինիս պարտադրում է Եվրամիությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---