ԵՄ-Հայաստան հաղորդակցության նոր հարթակը կնպաստի քաղաքացիների իրազեկվածությունը![]() 15 ապրիլի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հավաքին, որն անցկացվել է Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպման նպատակը եղել է համակարգման ամրապնդումը, փորձի փոխանակումը և ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցման խթանումը՝ ի շահ Հայաստանի բնակչության։ «Հաղորդակցության հարթակը առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած բարեփոխումներից մինչև ապատեղեկատվության դեմ պայքար, նպաստելով ավելի ուժեղ և դիմակայուն Հայաստանի կառուցմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |