Պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը տուժող է ճանաչվել![]() 15 ապրիլի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը քրեական վարույթի շրջանակներում տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը փոխանցել են Քննչական կոմիտեից։ «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: 1 անձ ճանաչվել է տուժող»,- հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունների չարաշահմանը, ինչպես նաև դրանց անցման դեպքերին։ Իսկ 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ այդ արարքը, երբ կատարվել է բռնության կիրառմամբ կամ դրա սպառնալիքով և մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առաջացնում է հինգից տասը տարի ազատազրկման պատիժ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ պարեկային ծառայողները կիրառել են ուժ մարդկային արժանապատվությունը խախտող ձևով և պահանջել է քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքով պաշտոնատար անձանց կողմից իշխանության չարաշահման կամ լիազորությունների անցման հատկանիշներով։ Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ 2025 թվականի ապրիլի 2-ին ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցներ կիրառել են բռնի ուժ մարդատար մեքենայի վարորդի նկատմամբ՝ նրան մեքենայից ստիպողաբար դուրս բերելով, քաշքշելով, գետնին պառկեցնելով և ձեռնաշղթաներ հագցնելով՝ այն պայմաններում, երբ վերջինս որևէ դիմադրություն չի ցուցաբերել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |