2024-ին ավելի քան 4000 ոստիկանից միայն 1031–ն է անցել ատեստավորման շեմը![]() 16 ապրիլի 2025 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 2024-ին ոստիկանության համակարգում ատեստավորմանը մասնակցած 4063 ծառայողից միայն 1031-ն են կարողացել հաջողությամբ անցնել շեմը։ Տվյալները ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման քննարկման ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ ոստիկանության ծառայողների վարձատրությունն էապես բարելավվել է, հայտնում է Sputnik Արմենիան։ «Շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, թե ոստիկանությո՞ւնն է այն համակարգը, որտեղ պետք է փոփոխվեին աշխատավարձերը, վստահաբար այո՛, քանի որ ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն»,–ասել է նա։ Նա հավելել է, որ նախկինում քրեական ոստիկանը ստացել է մոտավորապես 285 հազար դրամ, իսկ ներկայում այդ գումարը կրկնապատկվել է։ Սարգսյանը նշել է նաև, որ պարեկային ծառայությունն այժմ անհամեմատ ավելի համայնքամետ է, քան նախորդ տասնամյակներում: «2021–24 թթ. ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67, իսկ մարզերում` 29 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Բնականաբար, բոլոր այս դեպքերում պարեկները բերման են ենթարկել իրավախախտին, որը համարձակություն է ունեցել կաշառք առաջարկել պարեկային ծառայողին»,-ասել է նախարարը։ Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին ատեստավորմանը մասնակցած ծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Ի հավելումն՝ Սարգսյանը անդրադարձել է նաև փրկարար ծառայության ապագային՝ նշելով, որ 2025 թվականը լինելու է այդ համակարգի մոդեռնիզացման տարի՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գործառութային առումներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |