Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է Փարաքար համայնքի ղեկավար![]() 16 ապրիլի 2025 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Փարաքար խոշորացված համայնքի նոր ձևավորված ավագանու նիստն անցկացվել է մշակույթի տան դահլիճում։ Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է Փարաքար համայնքի ղեկավար: ՔՊ-ն նիստին չի մասնակցել՝ շարունակելով բոյկոտի ուղին, ինչպես դա արել էր նաև Գյումրիում, հայտնում է «Փաստինֆոն»։ Մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում իշխող ՔՊ-ն պարտություն է կրել, իսկ 57 տոկոս քվեով հաղթող է ճանաչվել «Միասնություն» դաշինքը, որի կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու է Վոլոդյա Գրիգորյանը։ Վոլոդյա Գրիգորյանն իր լիազորությունների իրականացումը կսկսի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին։ Երդման արարողության կազմակերպման հարցը հանձնվել է համայնքի աշխատակազմին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությանը բաժին է հասել 2 մանդատ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |