Մինսկում դպրոց է անվանակոչվել մարշալ Բաղրամյանի անունով

Մինսկում դպրոց է անվանակոչվել  մարշալ Բաղրամյանի անունով

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Խորհրդային միության մարշալ, հայազգի զորավար Հովհաննես Բաղրամյանի անունը կրող դպրոցի անվանակոչմանը։

Միջոցառման նախաձեռնողը եղել է «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հիմնադրամը, որի ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են եկել ազգային պարերի կատարումներով, ռազմահայրենասիրական երգերով և Հայրենական մեծ պատերազմին նվիրված պոեզիայի ընթերցմամբ։ Դպրոցում բացվել է նաև Բաղրամյանի անունով փառքի սրահը, հայտնում է «Առավոտը»։

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Մինսկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարշալ Բաղրամյանի թոռները՝ Իվան Բաղրամյանն ու Կարինե Նաջարովան, ինչպես նաև նշված հիմնադրամի ղեկավարներ Արամայիս Քամալովն ու Արթուր Սողոմոնյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---