ՀՀ 4 մարմնամարզիկ դուրս է եկել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ

ՀՀ 4 մարմնամարզիկ դուրս է եկել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ

PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Կատարի Դոհա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ:

Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են հաղթահարել Վահագն Դավթյանը (14,000 միավոր) և Արթուր Ավետիսյանը (14,300 միավոր):

Համլետ Մանուկյանը (14,666 միավոր) նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը, Մամիկոն Խաչատրյանը՝ վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---