Ապրիլի 17–ից օդի աստիճանաբար կտաքանա 10-13 աստիճանով

Ապրիլի 17–ից օդի աստիճանաբար կտաքանա 10-13 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկային ժամերից սկսած՝ ինչպես նաև ապրիլի 18-19-ին և 20-ի գիշերը, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ ապրիլի 20-ի ցերեկը և 21-ին առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ապրիլի 21-ին որոշ վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով մինչև 14-17 մ/վ։

Երևանում նույնպես ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ապրիլի 20-21-ին հնարավոր են կարճատև անձրևներ։ Ապրիլի 17-ի ցերեկը Երևանում կանխատեսվում է +17...+19 աստիճան ջերմություն, իսկ երեկոյան ժամերին՝ +12...+14 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---