Ապրիլի 24-ին և 25-ին ՊԵԿ համակարգերում հնարավոր են էլեկտրոնային համակարգերից օգտվելու սահմանափակումներ

Ապրիլի 24-ին և 25-ին ՊԵԿ համակարգերում հնարավոր են էլեկտրոնային համակարգերից օգտվելու սահմանափակումներ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացրել է, որ ապրիլի 24-ին և 25-ին իր էլեկտրոնային կառավարման համակարգերում կարող են դիտարկվել որոշակի սահմանափակումներ՝ պայմանավորված սպասարկման աշխատանքներով։

«Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---