ՀՀ դեսպանը Շարանտոն-լե-Պոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի արարողությանը![]() 17 ապրիլի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական հիշատակի միջոցառմանը։ Միջոցառման շրջանակում ելույթներ են ունեցել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն, Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, ինչպես նաև «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ «Արարողությանը ներկա էին և Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև հուշատախտակի բացում՝ նվիրված ֆրանսահայ բարերար և գործարար Ռոժե Կարպիս Ջրբաշյանին, ով մեծ ավանդ է ներդրել Շարանտոն-լե-Պոնի համայնքային կյանքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |