Թբիլիսիում ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկում են եռակողմ գործակցության հնարավորությունը

Թբիլիսիում ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկում են եռակողմ գործակցության հնարավորությունը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում մեկնարկել է ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը, որը բացել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մակա Բոճորիշվիլին։

Քննարկվում են համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան զարգացնել համատեղ մոտեցումներ մի շարք հարցերի վերաբերյալ, հայտնում է APA-ն։

«Հանդիպմանը կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները։ Կորոշվեն երեք երկրների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան զարգացնել համատեղ մոտեցումներ մի շարք հարցերի վերաբերյալ։ Սա կլինի այսօրվա քննարկումների հիմնական թեման»,- լրագրողներին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Հայաստանից մասնակցելու է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---