Ռուբինյան. Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը![]() 17 ապրիլի 2025 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ–ում ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է, որ երբ անդրադառնում է ՀՅԴ 1918-20 թվականների գործունեությանը, դա ավելի շուտ արվածի նկատմամբ քննադատություն չէ, այլ այն, ինչ ինքն անվանել է՝ «երեսպաշտություն»։ Նրա կարծիքով՝ պետական գործերում կամ քաղաքական դաշտում ամենագլխավոր արժեքը հետևողականությունն է, հայտնում է 1lurer.am-ը։ «Երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այլ ոչ թե, ուշադրությո՛ւն դարձրեք, բանակցության բովանդակության համար, այլ ինքնին բանակցելու փաստի համար, այդ ուժը գոնե պիտի երեսպաշտ չլինի: Այսինքն՝ եթե այդ ուժը նույնն արել է, ապա զրկվում է մյուսներին մեղադրելու իրավունքից»,- ասել է նա։ Ռուբինյանը նշել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանություն չլինի, և նոր կառավարությունը երկխոսություն սկսի Թուրքիայի հետ, ապա ինքը նման գործընթացը չի դատապարտի միայն նրա համար, որ դա բանակցություն է Թուրքիայի հետ։ «Այդ երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |