Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ եւ բոլորին ցանկացել անսահման հավատ հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ: Իր ուղերձում վարչապետը նշել է, որ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության եւ նպատակասլացության անօրինակ դրսեւորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաեւ արցախյան ազատամարտի բովում:



«Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, եւ մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում:



Տիգրան Սարգսյանը բոլորին մաղթել է քաջառողջություն, խաղաղություն եւ աներեր հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---