Ավելացվել է զnhվшծ զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու փոխհատուցման գումարը![]() 18 ապրիլի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իրականացրել է մի շարք փոփոխություններ և լրացումներ այն որոշման մեջ, որով սահմանվում է աջակցություն զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ծնողներին՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցառման և կարգի շրջանակում։ Մասնավորապես, առաջարկվել է, որ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման հիմքում լինի ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ուղեգիրը, որը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում որոշմամբ սահմանված ընթացակարգը, որի համաձայն շահառու ծնողները կարող են ստանալ փոխհատուցում՝ դոնորական ձվաբջիջ ձեռք բերելու և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար։ Բացի այդ, առաջարկվել է վերանայել փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը՝ ներկայիս 5.5 միլիոն դրամի փոխարեն սահմանելով մինչև 8 միլիոն դրամ՝ հաշվի առնելով վերջին երեք տարում տվյալ շուկայում արձանագրված գնաճը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |