Վարդանյան. ՍԴ-ն մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում![]() 18 ապրիլի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սահմանադրական դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքԸ հակասահմանադրական չի համարել ,ՍԴ-ն երկու կարգավորում մեկնաբանել է և, ըստ էության, իրավակիրարկման պրակտիկային հուշել է հետևյալը՝ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվեն այն մեկնաբանությամբ, որը տվել է ՍԴ-ն։ Նա հավելել է, որ Սահմանադրական դատարանն այս պահին հրապարակել է միայն որոշման եզրափակիչ հատվածը, հայտնում է Aysor.am-ը։ «Ամբողջական տեքստը, երբ հասանելի կլինի, նոր հնարավոր կլինի հիմնավորումներով խոսել։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակում, ՍԴ-ն չի նեղացրել գույքի շրջանակը, ՍԴ-ն այդ հնարավորությունը չունի։ ՍԴ-ն մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը։ Գույքն ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի, եթե այդ ծագումն առկա է և այն փոխկապակցված է անձի կողմից, որն անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը»,–ասել է նա։ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործով, որը նախաձեռնել են խորհրդարանական պատգամավորների առնվազն հինգերորդը։ ՍԴ որոշմամաբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |