44-օրյա պատերազմի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի օրերին![]() 18 ապրիլի 2025 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումը նախատեսվում է սեպտեմբերի 27-ից հետո՝ ԱԺ լիագումար նիստի մեկնարկային օրերից մեկում։ «Քանի որ սեպտեմբերիի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի ԱԺ լիագումար նիստը, ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում ու օրը վերջնական կորոշվի»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Քոչարյանն ընդգծել է զեկույցի կարևորությունը և վստահեցրել, որ այն նպատակ ունի նպաստել խնդիրների վերհանմանը, ոչ թե գայթակղել աղմկահարույց բացահայտումներով։ «Սենսացիաներ ման մի եկեք, ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում»,- ընդգծել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կարող է դռնփակ լինել, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որ եզրահանգումներ անեն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |