Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին![]() 18 ապրիլի 2025 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Fastex-ն ապրիլի 8-10-ը Կարուսել դյու Լուվրում մասնակցել է բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ Paris Blockchain Week-ին: Միջոցառման երեք օրերն անցել են պանելային քննարկումների և ոլորտային հագեցած հանդիպումների միջավայրում։ Paris Blockchain Week-ն (PBW) ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ավելի քան 10,000 այցելուի՝ մոտ 85 երկրից։ Web3 կարևոր թեմաներով միջոցառմանն այս տարի հանդես է եկել ավելի քան 420 խոսնակ։ Bahamut-ը` որպես PBW-ի հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Solana և XRPL Commons հարթակների կողքին իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը։ Այն միավորել էր ոլորտի առաջատար մասնագետների և մոտ 300 փորձառու ծրագրավորողների։ 10,000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով հաքաթոնին մասնակցել է 11 թիմ՝ ներկայացնելով PoSA ալգորիթմով ստեղծված նախագծեր։ Հաքաթոնի ժյուրիի կազմում ընգրկված են եղել Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նախագծերը` ● 1-ին տեղ՝ «Խաղային ոլորտը և կրիպտո ակտիվների իրացվելիությունը» նախագիծ (5000 եվրո) ● 2-րդ տեղ՝ «PoSA-ի կիրառմամբ սմարթ պայմանագրերի աճի միջոցով պարգևներ ստանալու հնարավորությունը» նախագիծ (3000 եվրո) ● 3-րդ տեղ՝ «Մեմ-քոինների թողարկման հարթակ» (2000 եվրո) «AI պիքսելային պատերազմներ Bahamut բլոկչեյնի վրա» նախագիծը արժանացել է հատուկ մրցանակի և Bahamut դրամաշնորհային ծրագրից կստանա ֆինանսավորման առաջնահերթություն։ Ապրիլի 7-ին Նոտր Դամի հարևանությամբ գտնվող ATICA սրահում, Fastex-ը հյուրընկալել է Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։ Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը։ Հայտարարվել է PoSA Merge-ի գործարկման մասին, որը ներկայացնում է Proof of Authority (PoA)-ից դեպի Proof of Stake and Activity (PoSA) անցման գործընթացը։ Այս կարևոր թարմացումն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։ PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը նախատեսված է ցանցի վավերացնողներին ապակենտրոնացված ձևով պարգևատրելու համար: Վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցները սմարթ պայմանագրերը Բահամուտ բլոկչեյնում տեղադրելիս ամեն անգամ կուտակում են «ակտիվություն», երբ իրենց պայմանագրերն օգտագործվում են ուրիշների կողմից: Ըստ էության, որքան ակտիվ են վավերացնողի պայմանագրերը ցանցում, այնքան ավելի շատ են նրանք պարգևատրվում: Paris Blockchain Week-ին «Թվային ակտիվների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» խորագրով պանելային քննարկմանը Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը Animoca Capital, Flipster, Freedx և Paybis նախագծերի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումներ է ունեցել «Իրավական կարգավորումներ և համապատասխանություն, որոնք են կրիպտոակտիվների հիմնական բնութագրերն այսօր» թեմայով։ Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների գծով տեղակալ Կլարա Շապազը, ծանոթացել էկոհամակարգի վերջին պրոդուկտներին և տեխնոլոգիական լուծումներին: Fastex-ի աջակցությամբ ապրիլի 10-ին La Machine du Moulin Rouge ակումբում տեղի է ունեցել Paris Blockchain Week-ի ամփոփիչ միջոցառումը, որի այցելուների թիվը գերազանցել է 1000-ը։ La Machine du Moulin Rouge-ը փարիզյան հայտնի ակումբ է, որը տեղակայված է Մոնմարտրում՝ անմիջապես հանրահայտ Moulin Rouge կաբարեի շենքի ներսում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով, էլեկտրոնային երաժշտությամբ և կենդանի կատարումներով: Այս ակումբում ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին և «Բիթլզ» խումբը։ Fastex-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը թվային ակտիվների զարգացող աշխարհում։ Հաջորդ կանգառը Դուբայում կայանալիք Тoken 2049-ն է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |