Շահրամանյան․ Ես էլ եմ կողմ՝ թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին![]() 18 ապրիլի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա անող արցախցիների մոտ՝ նա ասել է, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։ «Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշել է Արցախի նախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով ակցիային անձամբ մասնակցելու պահանջին՝ Շահրամանյանը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ խոսքը քաղաքացիական բնույթի գործողության մասին է։ Նա վստահեցրել է, որ ողջունում է իրավապահների նկատմամբ հանրային վերահսկողությունը՝ ակնկալելով դրա արդյունքում հարցերի լուծում։ Նա ակցիայի մասնակիցներին հիշեցրել է, որ վերջիններս իրենից լիազորում ստանալու թույլտվություն են խնդրել՝ ՀԿ ստեղծելու նպատակով, ինքը դրան համաձայնություն է տվել և նույնիսկ աջակցել գրանցման գործընթացին, սակայն լիազորագիր վերցնելու որևէ մեկը այդպես էլ չի մոտեցել։ Շահրամանյանն անարդար է համարել այն հայտարարությունները, թե Արցախի իշխանությունները անգործ են մնացել։ Նա հավաստիացրել է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն են հայտնել հանդիպել իր հետ, նման հնարավորություն ստացել են թե՛ ներկայացուցիչության ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Այդ հանդիպումների ընթացքում, ըստ Շահրամանյանի, բազմիցս քննարկվել են ինչպես տվյալ պահին բարձրացված, այնպես էլ այլ կարևոր հարցեր։ Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանն իր հերթին շեշտել է, որ իրենց բարձրացրած որոշ հարցերի պատասխանները բավարար չեն եղել։ Նա ընդգծել է, որ քաղաքացիները ցանկանում են հենց Շահրամանյանից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները՝ հրապարակային ձևով։ Օսիպյանը բարձրացրել է նաև «40+10» ծրագրով սոցիալական աջակցության դադարեցման հարցը և հետաքրքրվել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից։ Շահրամանյանը հստակեցրել է, որ 2023 թվականին տեղի ունեցած հարկադրանքով տեղահանությունից հետո բոլոր սոցիալական հարցերի լուծման պատասխանատվությունը ՀՀ կառավարությունն է ստանձնել։ «Այդ որոշումների վրա որևէ հնարավորություն չունենք ազդելու, կամ դրանք մշակելու կամ հաստատելու։ Կիսում եմ ձեր մտահոգությունները, բայց հնարավորություն չունենք որևէ բան անելու։ Մեր բոլոր հնարավորություններն օգտագործել ենք ու հայտարարել ենք` ժողովուրդը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մենք նաև ասել ենք, որ 50,000-ական դրամները դադարեցնելու հետևանքով կարող են շատերը դրսում հայտնվել»,– ասել է Արցախի նախագահը։ Նա նշել է, որ ՀՀ իշխանությունների վրա ազդեցություն գործադրելու միակ ճանապարհը հանրային ճնշումներն են, և այլ տարբերակ ինքը չի տեսնում։ Ի պատասխան՝ Օսիպյանը կրկին առաջարկել է հստակեցնել օր ու ժամ և միասին այցելել ՀՀ դատախազություն։ «Գնանք այնտեղ` մենք կանգնեք, դուք մտեք։ Թող թույլ չտան, կիմանանք, որ արել եք, բայց չեն ընդունել։ Եթե թույլ տան, ուրեմն մտեք ու ասեք, որ ժողովուրդը սպասում է թալանածի վերաբերյալ պատասխանի»,– ասել է ակցիայի նախաձեռնողը։ Շահրամանյանը նշել է, որ պատրաստ է քաղաքացիների հետ միասին գնալ թե՛ դատախազություն, թե՛ Քննչական կոմիտե և նույնիսկ պայմանավորվել գլխավոր դատախազի հետ հանդիպման հարցով։ Նա հորդորել է, որ ցուցարարները իրեն ցանկ ուղարկեն՝ պարզելու, թե ովքեր են պատրաստ ներկայանալ այդ հանդիպմանը և ներկայացնել իրենց հուզող հարցերը։ Վերջում որոշվել է, որ ապրիլի 21-ին, ժամը 10։00-ին, Սամվել Շահրամանյանը սպասելու է նախաձեռնող խմբի անդամներին՝ հետագա քայլերը համատեղ քննարկելու նպատակով։ Արցախի ներկայացուցիչության առջև հավաքված արցախցիները պահանջել են նախագահ Սամվել Շահրամանյանի միջամտությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև դատախազության ներգրավմամբ վերականգնել այն գումարները, որոնք, իրենց պնդմամբ, հափշտակվել են Արցախի 48 ընտանիքների կողմից։ Խոսքը 467 միլիոն դոլարի մասին է: Նրանք վստահեցրին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |