Շահրամանյան․ ՀՀ իշխանություններից ճնշում չեմ զգում, բայց անտեսված ենք![]() 18 ապրիլի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ուղղակի ճնշման՝ լինի դա ֆիզիկական, թե քրեական պատասխանատվության սպառնալիք, չի զգացել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նրա դիտարկմամբ՝ եթե անտեսված լինելը կարելի է գնահատել որպես ճնշում, ապա նման ճնշում իսկապես առկա է՝ նկատի ունենալով, որ բռնի տեղահանությունից հետո իշխանության ներկայացուցիչների հետ որևէ շփում չի եղել, հայտնում է Sputnik Արմենիան։ «Եթե դուք սա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն լուծումներ, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անընդունելի է»,- ասել է Շահրամանյանը։ 2024 թվականի փետրվարի 22-ին հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է՝ որպես վկա քրեական գործի շրջանակում։ Հունիսի 21-ին էլ հայտնի է դարձել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են ՀՀ-ում գործող Արցախի ներկայացուցչության տարածք՝ կոտրելով դարպասը, և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան։ Այդ պահին քննիչը արդեն կապարակնքել է Շահրամանյանին սպասարկող մեքենան՝ նշելով, որ իրականացվող գործողությունները կատարվում են քրեական վարույթի շրջանակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |