Ֆիդան. Սպասում ենք ՀՀ և Ադրբեջանի համաձայնագրի ստորագրմանը, տրանսպորտային միջանցքի բացմանը

Ֆիդան. Սպասում ենք ՀՀ և Ադրբեջանի համաձայնագրի ստորագրմանը, տրանսպորտային միջանցքի բացմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի ղեկավար Հաքան Ֆիդանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Արևելյան, Հարավարևելյան և Սև ծովի շրջանները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ, հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Արևելյան Եվրոպայում ընթացող դիվանագիտական գործընթացներին։

«Մենք սպասում ենք առկա խնդիրների լուծմանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տրանսպորտային ու առևտրային միջանցքների բացմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է Factor.am-ը։

Նրա խոսքով, իրենք լավատեսորեն են վերաբերվում այն ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելուն։

Վերջերս Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպում և բանակցություններ են իրականացրել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---