ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը![]() 19 ապրիլի 2025 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը, ըստ որի՝ ապրիլի 18-ին, ժամը 22:35-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, նախարարությունը հիշեցվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջադրել է Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմի ստեղծում՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտումների և/կամ այդ խախտումների վերաբերյալ տեղեկատվության համատեղ քննության նպատակով, սակայն Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |