Զատկի ձուն ներկում են միայն կարմիր, նաև՝ եթե ընտանիքի անդամներից մեկն այդ տարի մահացել է

Զատկի ձուն ներկում են միայն կարմիր, նաև՝ եթե ընտանիքի անդամներից մեկն այդ տարի  մահացել է

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստվում է նշել Հիսուս Քրիստոսի փառավոր Հարության տոնը՝ Զատիկը, որը մեկն է տաղավար հինգ տոներից։

Զատկի տոնին նախորդող երեկոյան եկեղեցիներում տեղի է ունենում Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են տոնական արարողությունները։ Մեծ Պահքից դուրս ենք գալիս Ավագ Շաբաթվա Ավագ Շաբաթ օրը` երեկոյան Ճրագալույցի Սբ. Պատարագին հաղորդություն ստանալով։

Առավոտյան կատարվում են ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ։ Հավատացյալները միմյանց ողջունում են ավետիսով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանը՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Զատկի ձուն, որ խորհրդանշում է այս աշխարհը, ներկում ենք միայն կարմիր, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյունը, որով եղավ մեր փրկագոծությունը։

«Կարմիր հավկիթներ առավել ևս ներկում ենք, եթե ընտանիքի անդամներից մեկն այդ տարի մահացել է։ Զատկի ձուն Հարության, Կյանքի Հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու հույսի։

Գերեզմաններ գնալու օրը տաղավոր տոնին հաջորդող ննջեցելոց հշատակի (մեռելոցի) օրն է (այս տարի ապրիլի 21-ին) և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է ննջել»,–գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---