ՄԻՊ․ Բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը![]() 19 ապրիլի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների մասնագիտական անկախությունն առանցքային նշանակություն ունի հանրային շահի պաշտպանության և տեղեկատվության հասանելիության համար։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ շեշտադրել է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության լիարժեք իրացումը պահանջում է լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտներից ազատ իրականացում։ Այս հանգամանքը դիտարկվել է ոչ միայն որպես կոնկրետ անձանց իրավունքների ապահովման, այլև՝ համընդհանուր հանրային արժեքի հարց։ «Զանգվածային լրատվամիջոցները պետք է գործեն ազատ և անվտանգ մթնոլորտում։ Այդ պայմանները ձևավորելու հարցում կարևոր դեր են ստանձնում պետական կառույցներն ու պաշտոնյաները, որոնք պարտավոր են իրական քայլեր ձեռնարկել նման միջավայրի կայացման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ լրագրողների հարցերը հաճախ լինում են սուր բնույթի, սակայն դա նրանց իրավունքների խախտում չէ, եթե այդ հարցադրումները չեն գերազանցում խոսքի ազատության իրավական սահմանները»,–ասվում է հայտարարության մեջ։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ բազմաթիվ դեպքերում պետական պաշտոնյաները անտեսել են այս սկզբունքները, ինչը վատ է անդրադարձել լրագրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորման վրա և խոչընդոտել նրանց մասնագիտական ազատությանը։ Նա նաև մատնանշել է ոլորտում առկա համակարգային խնդիրներից մեկը՝ լրագրող-պաշտոնյա կոնֆլիկտների դեպքում ներպետական մեխանիզմների բացակայությունը կամ անարդյունավետությունը, ինչը հանգեցնում է փոխադարձ մեղադրանքների՝ էթիկայի կանոնների խախտման շուրջ։ Պաշտպանը վերահաստատել է, որ պետությունն ունի պարտավորություն՝ մշակելու և գործադրելու պատշաճ գործիքակազմ՝ թե՛ լրագրողների, թե՛ պաշտոնյաների էթիկական վարքագծի վերահսկման համար։ Նման կառուցակարգեր Հայաստանի Հանրապետությունում կա՛մ բացակայում են, կա՛մ գործում են ոչ բավարար կերպով։ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ պետական պաշտոնյաների և լրագրողների միջև պատշաճ հաղորդակցությունն ու պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը՝ ներառյալ անկախությունը, էթիկան, ճշգրտությունը, չեզոքությունը և հաշվետվողականությունը, կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու և արտահայտման ազատության իրացման տեսանկյունից։ Պաշտպանը նշել է, որ ոլորտում առկա խնդիրները բազմազան են և պատասխանատու բոլոր կողմերը պարտավոր են վճռական քայլերով ձգտել դրանց հաղթահարմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |