Վարազդատ Մինոսյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ![]() 19 ապրիլի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Վարազդատ Մինոսյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ։ Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան ստորագրել է մի քանի հրամանագիր, որոնցով նոր նշանակումներ են կատարվել կառավարության կազմում: Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ներկայումս Աբխազիայի կառավարությունում կա հինգ փոխվարչապետ. Վարազդատ Մինոսյան, Ջանսուխ Նանբա, Տարաշ Հագբա, Ռոբերտ Կիֆուտ, ով շարունակում է պաշտոնավարել նաև որպես ՆԳ նախարար, հայտնում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ Վարազդատ Մինոսյանը, ով ազգությամբ հայ է և բիզնես ոլորտի ներկայացուցիչ, նախկինում զբաղեցրել է Աբխազիայի Հանրային պալատի անդամի պաշտոնը։ Աբխազիայում մարտ ամսին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Բադրա Գունբան՝ ստանալով ընտրողների 54.73 տոկոս ձայները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |